Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Երեք զոհված զինծառայողների ընտանիքներ բնակարան կստանան: Այս մասին լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա նշեց, որ ավագանու նիստում արդեն քննարկվել է հարցը և որոշում է կայացվել: Բախշյանի հավաստմամբ` վիրավորների մեջ էլ կան ընտանիքներ, որոնք բնակարանի կարիք ունեն:
«Մենք դեռևս քննարկել ենք մինչև ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում զոհված զինծառայողների սոցիալական վիճակն ու, ըստ այդմ, որոշում կայացրել, սակայն հիմա արդեն իմ ձեռքի տակ է ամբողջ ցուցակը և պետք է դա էլ արդեն ուսումնասիրեմ»,-ասաց Բախշյանը:
Նա նշեց նաև, որ առաջիկայում ավագանու նիստում բարձրացնելու է հարցը, որ զոհված զինծառայողների անուններով կոչվեն փողոցները, որտեղ ապրել են նրանք: «Օրինակ` Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի անուններով փողոցներն անվանակոչելու համար հենց տեղի բնակիչներն են հարց բարձրացրել, ուրեմն պետք է ավագանու նիստում քննարկվի և համապատասխան որոշում ընդունվի»,- ասաց Անահիտ Բախշյանը: