|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ՀՅԴ Ճամբարակի «Անդրանիկ Դանիելյան» կոմիտեության նախաձեռնությամբ Ճամբարակի սահմանային պաշտպանական դիրքերին փոխանցվեցին շուրջ 300 օգտագործված անվադողեր. այս մասին Yerkir.am-ին հայտնեց նույն կոմիտեի նախագահ Գագիկ Աբրահամյանը:
«Անդրանիկ Դանիելյան» կոմիտեի անդամ Մակիչ Խոնդկարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սահմանային դիրքերի ամրացմանն օժանդակելը մշտապես եղել է մնում է իրենց կոմիտության ուշադրության ներքո. «Այսպիսի նախաձեռնությունները, բնականաբար, ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը: Մենք սահմանամերձ շրջան ենք և գիտակցում ենք, թե որքան կարևոր է ունենալ ամուր և պաշտպանված սահմանային դիրքեր», - եզրափակեց խոսքը Մակիչ Խոնդկարյանը:


