Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ս/թ նոյեմբերի 1-ից ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի գրասենյակում գործելու է աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ», - այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեց ՀՅԴ Արթիկի կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը՝ հավելելով, որ քաղաքացիներն իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն ստանալու համար կարող են դիմել հետևյալ հասցեով`ք. Արթիկ,Գարեգին Նժդեհի փողոց 1: Գրասենյակը գործելու է` ամեն օր, ժամը 10:00-ից -14:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):
Մհեր Մելքոնյանը հայտնեց, որ նշյալ գրասենյակի գործունեության, իրականացվելիք ծրագրերի և այլնի մասին քաղաքացիները առաջիկայում լրացուցիչ կտեղեկացվեն: Այժմ նրանք այս ամենին կարող են հետևել ՀՅԴ Արթիկի կոմիտեության պաշտոնական էջում: