|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Երևանը ներառվել է ԱՊՀ՝ աշնանը հանգստի և ճամփորդությունների համար լավագույն քաղաքների եռյակում: Այս մասին տեղեկացնում է ТурСтат զբոսաշրջային պորտալը՝ հիմնվելով զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի քաղաքների վերլուծության վրա:
«Ինքնուրույն մեկնած զբոսաշրջիկներն ԱՊՀ քաղաքներ են մեկնում աշնանը միջինը երկու-երեք հանգստյան օրերի, իսկ խմբերով սովորաբար ընտրում են էքսկուրսիոն շրջագայություններ մեկ շաբաթվա համար: Զբոսաշրջիկներն ԱՊՀ քաղաքներ և երկրներ աշնանային ուղևորությունների համար օրական 40-ից մինչև 100 դոլար են ծախսում՝ ներառյալ բնակության վայրը և սնունդը»,- հայտնում է լրատվամիջոցը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, երկրորդում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանն է, երրորդում՝ Երևանը: