Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը սեպտեմբերի 30-ի նիստում հավանության արժանացրեց 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը, որով պետբյուջեի եկամտային մասը կազմելու է 1 տրլն 697 մլրդ ՀՀ դրամ, իսկ ծախսային մասը՝ 1 տրլն 880 մլրդ դրամ: 2019 թ. համար հաստատված պետական բյուջեի համեմատ եկամտային մասն ավելանալու է 13%-ով, իսկ ծախսայինը՝ 14%-ով:
Ըստ «Արմենպրես»-ի՝ 2020 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է էականորեն ավելացնել առողջապահական, կրթական և սոցիալական պաշտպանության ոլորտներին հատկացվող միջոցների չափը: Առողջապահության ոլորտին հատկացվող միջոցները նախագծի համաձայն կազմելու են 110.9 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա բյուջեով սահմանվածից ավել է շուրջ 21%-ով: Կրթության ոլորտին հատկացվելիք միջոցները 2020թ-ին նախագծով կազմելու են 162.9 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ ավել է 15%-ով: Իսկ սոցիալական պաշտպանությանն ուղղվելիք միջոցները կազմելու են 489.4 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա համեմատ ավել է 10%-ով: Միևնույն ժամանակ ավելի քան 40%-ով նախատեսվում է ավելացնել բնակարանային շինարարությանն ուղղվելիք միջոցները, որի շրջանակներում պետք է լուծվեն երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրները:
Հատկանշական է նաև, որ բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 2 անգամ ավելացնել ճանապարհաշինարարությանն ուղղվող միջոցների ծավալը: Եթե 2019 թ. բյուջեով այս ուղղությամբ սահմանված էր 57.5 մլրդ դրամ, ապա 2020 թ. բյուջեով նախատեսվում է հատկացնել 124.4 մլրդ դրամ:
Նախագծով շոշափելիորեն՝ ավելի քան 3.3 անգամ ավելանալու է նաև Հայաստանում ոռոգման համակարգերի կառուցման, վերակառուցման և բարելավման համար հատկացվելիք միջոցներ: 2019 թ. այս ուղղությամբ սահմանվել է 17.2 մլրդ դրամ, մինչդեռ 2020-ին նախատեսվում է 58.2 մլրդ դրամ: