|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է` Ռուսաստանը չի ցանկանում ԱՄՆ-ի հետ մտնել վիզային պայքարի մեջ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նա Վաշինգտոնին հիշեցրել է, որ Մոսկվան կարող է պատասխան վիզային միջոցներ կիրառել, թեև չի ցանկանում անել դա:
Ռյաբկովի կարծիքով՝ այս պահին վիզային պատերազմն ընթացքի մեջ է, և այն սկսել է Միացյալ Նահանգները. ռուսաստանցի դիվանագետները չեն կարողանում վիզա ստանալ կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով ԱՄՆ գործուղման մեկնելու համար:
«Մենք ամերիկացիներին առաջարկում ենք պայմանավորվել, այլ ոչ թե շարժվել «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով»,-մանրամասնել է նա:
ՌԴ փոխարտգործնախարարը խոստացել է, որ Ռուսաստանը կմտածի համարժեք պատասխանի մասին, եթե ամերիկյան կողմը վերանայումներ չանի: