Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան ոչ միայն Գերմանիայի դաշնակիցը և գործընկերն է ՆԱՏՕ-ում, այլ նաև ռազմավարական նշանակություն ունի`որպես Եվրամիությանը սահմանակից երկիր: Այս մասին Բունդեսթագում ասել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը. հայտնում է Anadolu գործակալությունը:
Մերկելը նշել է, որ ԵՄ անմիջական հարևանությամբ կան բազմաթիվ հակամարտությունների գոտիներ, ինչպիսիք են Հյուսիսային Աֆրիկան, Սիրիան և Ուկրաինան:
«ԵՄ-ի զարգացումը և բարգավաճումը հնարավոր է միայն մեր հարևանների հետ լավ հարաբերությունների հիման վրա: Սա հատկապես կարևոր է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ բազմաբնույթ կապերի առումով»,- շարունակել է կանցլերը:
Քաղաքական գործիչն անդրադարձել է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում տիրող իրավիճակին:
«Կիպրոսի և Հունաստանի տարածքային ջրերում սադրիչ գործողություններից հետո թուրքական կողմի ազդակները Արևելյան Միջերկրական ծովում լարվածությունը թուլացնելու և Աթենքի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին միանշանակ դրական միտում ունեն: Կիպրոսի ապագայի վերաբերյալ 5 +1 ձևաչափով բանակցությունները կշարունակվեն ՄԱԿ-ի հովանու ներքո»,- հավելել է Մերկելը: