Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Լուսավոր Հայաստանի» եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ պայմանավորվածություն կա «պասերով» խաղալու։ Էդմոնի բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են` Արման Բաբաջանյանին «հրաժեշտ» տալու, մանդատը հետ վերցնելուց մինչեւ ուժային կառույցների ղեկավարների մասին օրինագիծ:
Ինքն ու իր «լումինատոր» (լուսավորիչ) կոչվող թիմը ձեւավորում են կեղծ` մի քանի գլխանի ընդդիմադիր հիդրա` հօգուտ եւ ի շահ Նիկոլ Փաշինյանի։ Հարցը մնում է բաց` ինչպես է հաջողացնում ԱՄՆ-ի դեսպանատան «հաճախորդ» կիրովականցի Էդմոնը եւ՛ նախորդ իշխանությանը «այցելել», եւ՛ նոր իշխանությանը, վերջերս էլ՝ Գագիկ Ծառուկյանին, որ, բան է, եթե պառլամենտական վերադասավորություններով քաղաքական թնջուկը լուծվի, Ծառուկյանը՝ վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ դառնա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։