|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր ԱԺ-ում, ուր քննարկվում էր 2015թ. բյուջեի կատարողականը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: «Այս կարճ ժամանակում, ինչ նախարար եք աշխատում, քանի՞ կարգապահական վարույթ եք ընդունել դատավորների նկատմամբ»,- հարցրեց նա:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ մեկնաբանություն չի տա, միայն կասի, որ մեկ կարգապահական վարույթ արդեն ուղարկվել է համապատասխան մարմնին, երկուսն էլ «ճանապարհին են»: «Այնպես որ` ես հարուցել եմ կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ»,- ասաց նախարարը: