Փոխարժեքներ
10 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.78 |
EUR | ⚊ | € 432.41 |
RUB | ⚊ | ₽ 4.5619 |
GBP | ⚊ | £ 501.83 |
GEL | ⚊ | ₾ 141.95 |
Մեկնարկել է «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» երկամյա ծրագիրը, որը կյանքի է կոչվել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ակտիվ համագործակցության արդյունքում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
ՀՀ ԿԵ ՍԱՏՄ պետի խորհրդական Էլվիրա Միրզոյանը նշել է, որ ծրագիրն ուղղված է անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման ու կառավարման կարողությունների հզորացմանը: Այն ունի նաև սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորմանը վերաբերող բաղադրիչ:
ՊԳԿ փորձագետ Միրզեթ Սաբիրովիչը ՍԱՏՄ դահլիճում հավաքված անասնաբուժության և կենդանիների առողջության ոլորտի պատասխանատուներին և այլ շահագրգիր անձանց ներկայացրել է անասնաբուժության և կենդանիների առողջության ոլորտի ռիսկերի վերլուծությանը վերաբերող միջազգային փորձը: Նա կարևորել է սեմինարների միջոցով նախատեսվող մասնագիտացված ստորաբաժանումների կրթումը և վստահեցրել, որ ծրագրի վերջնարդյունքում կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ: