կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-14 14:54
Հասարակություն

Իջևանում քաղաքապետը կարևոր փուլի մեկնարկ է տալու

Իջևանում քաղաքապետը կարևոր փուլի մեկնարկ է տալու

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին ը տեղեկացնում է, որ ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի նշանակմամբ Իջևանում այսօր կարևոր փուլի մեկնարկ է տրվում` պայմանավորված համայնքում առաջիկայում սպասվող բաց և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու ու նոր Հայաստանի ոգուն և էությանը համապատասխան գործունեություն ծավալող համայնքի ղեկավար ունենալու հրամայականով։ Պարոն Ղալումյանը իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերել է լավ կառավարչի որակներ և որպես իջևանցի ունի բարի համբավ։ Իհարկե, այս ընթացքում նրա ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, քանզի առաջիկա մի քանի ամիսներին մենք նրանից ակնկալում ենք հեղափոխական քայլեր համայնքի տնտեսության առողջացման, համայնքի բնակչության ոգու և տրամադրությունների բարձրացման հարցում, ինչը տարածաշրջանի ու Իջևան համայնքի համար պետք է զարգացման նոր էջ բացի»,- ասել է նախարարը։

Yerkir.am-ը երեկ գրել էր, որ Փաշինյանն իր քավորին նշանակել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար: