|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կոչ եմ անում ընդդիմադիր գործընկերներիս, ազգային գաղափարակից ընկերներիս, քաղաքական ուժերին, նոյեմբերի 8-ին գալ Ազատության հրապարակ, մեկնարկ տալու անզիջում պայքարի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմական փորձագետ Գևորգ Գևորգյանը։
«Պայքարին նվիրվելով է միայն հաղթանակ կերտվում: Իսկ այսօր մենք մեր Հայրենիքի ազատագրության և ծնկաչոք կործանման երկընտրանքի առջև ենք կանգնած՝ ազգովի: Այս գաղափարազուրկ, ասել է թե առանց իզմերի դրածոները Հայաստանը դարձրել են ֆուտբոլի գնդակ, որը մի դարպասից մյուսն է տվշում։ Կամ պետք է ազգային արժանապատվության զարթոնքով մեր ժողովուրդը փրկի ինքն իրեն ու պետականությունը, կամ ցավոք, դառնա տշված, մաշված, չլած գնդակ: Իսկական ընտրությունը մոտ ապագայում է լինելու:
Այո, նորից կրկնում եմ և հավատարիմ եմ ամիսներ առաջ արված հայտարարությանս՝ Ազգային դիմադրական միասնական շարժմամբ է հնարավոր կանգնեցնել պետության կործանումը: Այս շարժումը պետք է տանել մինչև վերջ՝ Հաղթանակ:
Մենք պարտավոր ենք ունենալ ազգային տեսլականներ, ազգային երազանքներ և գնալ այդ գաղափարների ետևից՝ ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ»,- գրում է նա: