|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը համաձայն է մեր այն դիտարկմանը, որ իշխանությունnերի արտաքին քաղաքականության վեկտորը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով ոչ միայն չի փոխվել, դեռ մի բան էլ ավելի ընդգծված է դարձել:
Թե ինչո՞ւ են իշխանությունները փորձում ռուսահաճո քայլեր կատարել, Սիմոnյանը բացատրությունը չունի: Ասում է՝ «նյուանսներ կան, որոնց մենք տեղյակ չենք»: Պատճառը, մեկնաբանում է, գուցե փորձի պակասն է, գուցե խնդիրներ կան, որ առաջին հայացքից տեսանելի չեն, կամ էլ իներցիայով են շարժվում:
Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ արտաքին քաղաքականությունն, առհասարակ, պետք է որոշակի տրամաբանության վրա հիմնված լինի, այսինքն՝ պետք է լինի կոնկերտ հարացույց, որի հիման վրա էլ որոշվի՝ ինչ ուղղությամբ են գնում և այլն:
«Մեզ մոտ, ինչպես հասկանում եմ, հարացույցը բոլոր հետ համագործակցությունն է՝ հավասար հնարավորություններ, ինտեգրացիոն գործընթացների մասնակցություն: Այսօր, այո, ճիշտ եք նկատել, ռուսական ինտեգրացիոն ուղղությունն ավելի է գերակշռում, այսինքն՝ փոխհավասարակշռության կամ հավասարաչափ գործակցության մասին խոսք լինել չի կարող, որովհետև ռուսական վեկտորը գերկշող է, ինչը հակասում է այն բոլոր խոսակցություններին, թե պետք է բոլոր հետ հավասար գործակցություն լինի: Այս պահին տեսնում ենք, որ ռուսական կողմին տրվում են առավելություններ: Թե ի՞նչ պատճառով է, չենք կարող ասել, որովհետև իշխնությունը կարող է ունենալ սեփական դրդապատճառները»,- ասաց պատգամավորը:
Ըստ Կարեն Սիմոնյանի՝ որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողով, շատ ավելի շահագրգռված են եվրոպական ուղղվածության զարգացմամբ, որ կհանգեցնի որոշակի բալանսավորման: «Եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունների ընդլայնումը, գոնե որոշ չափով, բալանսի կբերի ավելի խորացող ռուսական հարաբերությունները՝ Հայաստանին մանևրելու հնարավորություն տալով»,- կարծիք հայտնեց նա: