Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-09-09 13:13
Քաղաքական

ՀՅԴ սատարած 80 թեկնածուների մեծ մասն ընտրվել է, հիմնականում՝ գյուղական համայնքներում

ՀՅԴ սատարած 80 թեկնածուների մեծ մասն ընտրվել է, հիմնականում՝ գյուղական համայնքներում

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ Աղավնո գյուղում համայնքապետ է ընտրվել ծնունդով Սիրիայի Կամիշլիից, Լիբանանից հայրենադարձված, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չավուշյանը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՅԴ աղբյուրները:

Դաշնակցությունը հաղթել է նաև Արցախի Աշան, Կաղարծի, Պառավաթումբ, Հացի, Ննգի, Դրախտիկ, Ավետարանոց, Ծոփաձոր, Քաշունիք և Գիշի, Չարեքտար, Նոր էրքեջ, Հավսաթաղ  և մի շարք այլ համայնքներում։

Թաղավարդում հաղթել է ՀՅԴ պաշտպանած թեկնածուն։

Արդեն հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, տեղի ունեցած համայնքի ղեկավարի և ավագանու քվեարկության նախնական արդյունքները։ Ըստ դրանց` Ստեփանակերտում ձայների մեծամասնությունը ստացել է քաղաքապետի թեկնածու Դավիթ Սարգսյանը: Շրջկենտրոններում առավելության են հասել՝ Շուշիում` Արծվիկ Սարգսյանը, Ասկերանում` Սամվել Աղաջանյանը, Մարտունիում` Հայկ Սարգսյանը, Մարտակերտում` Միշա Գյուրջյանը, Հադրութում` Վահան Սավադյանը, Բերձորում` Նարեկ Ալեքսանյանը, Քարվաճառում` Սերգեյ Չիլինգարյանը:

Նախնական արդյունքներին ծանոթացեք այստեղ։