կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-07 16:10
Հասարակություն

Իրանը երբեք անվտանգություն չի գնում կամ վաճառում. Զարիֆ

Իրանը երբեք անվտանգություն չի գնում կամ վաճառում. Զարիֆ

Իրանի Իսլամական Հանրապետության ուժը կայանում է նրանում, որ աշխարհին ներկայացրել է դիսկուրսի իր տարբերակը: Դիսկուրս, որի ուժի, լեգիտիմության, անվտանգության, առաջընթացի եւ անկախության հիմքը սեփական ժողովուրդն է, այլ, ոչ թե արտաքին ուժը: Այս մասին Իսլամական մարդու իրավունքների եւ մարդու արժանապատվության միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Մենք երբեք անվտանգություն չենք գնում կամ վաճառում, քանի որ մեր անվտանգության, առաջընթացի եւ լեգիտիմութհան հիմքը ժողովուրդն է»,- ասել է նա՝ հավելելով. «Որոշ երկրներ իրենց ապագան եւ անվտանգությունը տեսնում են կախվածության մեջ, նրանց թվում է, թե անվտանգությունը հնարավոր է գնել: Նրանք պատմությունից դասեր չեն քաղում»:

Անդրադառնալով Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությանը՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. «Երեկ, Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության եւ խաղաղ քաղաքացիների դեմ միջուկային զենքի օգտագործման 74-ամյակն էր: Մտածողություն, որն ինչ-որ պատերազմի վերջ տալու նպատակով, կարող է ոչնչացնել հարյուր հազարավոր մարդու:

Այսօր նույնպես այդ երկրի արտգործնախարարն ասում է, որ Իրանի ժողովուրդը պետք է որոշի՝ հաց են ուզում, թե շարունակում են իրենց ներկայիս քաղաքականությունը: Սա նույն այդ քաղաքականությունն է, եւ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել այդ մտածողության, հայացքի եւ դիրքորոշման մեջ: Ի՞նչ եք կարծում, այդ մարդկանց տեսակետից մարդիկ ունե՞ն արդյոք մարդու իրավունքներ եւ արժանապատվություն»:

Անդրադառնալով Իրանի նկատմամաբ սահմանված պատժամիջոցներին՝ Զարիֆը նշել է, որ դրանք թիրախավորել են 82 միլիոն խաղաղ քաղաքացու՝ փորձելով նրանց զրկել ապրուստի համար անհրաժեշտ նվազագույն միջոցներից անգամ:

«Արեւմուտքը մեր նկատմամբ պատժամիջոցներ է սահմանում: Պատժամիջոցը, իհարկե, սխալ տերմին է, եւ մենք չպետք է օգտագործենք այն, քանի որ պատժամիջոցն իրականում օրենքի գործադրման միջոց է: Սակայն այն, ինչը որ նրանք են կատարում տնտեսական ահաբեկչություն է ժողովրդի եւ քաղաքացիների դեմ»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը: