կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-06 21:44
Քաղաքական

Ինչու՞ են իշխանությունները մեղադրյալ Դավիթ Պետրոսյանի համար Թբիլիսիում ցույցերի օրերին բացել սահմանը. Նարեկ Մալյան

Ինչու՞ են իշխանությունները մեղադրյալ Դավիթ Պետրոսյանի համար Թբիլիսիում ցույցերի օրերին բացել սահմանը. Նարեկ Մալյան

«Վետո» շարժման ակտիվիստ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ ներկայացրել փաստաթուղթ, որում մեղադրյալ Դավիթ Պետրոսյանի համար միջնորդություն են ներկայացնում դատարանին՝ երկրից դուրս գալու համար։

«Հրապարակում եմ թիվ 13201419 քրեական գործից մի փաստաթուղթ, ըստ որի՝ մեղադրյալ սորոսական Դավիթ Պետրոսյանը հունիսի 18-21-ը գտնվել է Թբիլիսիում: Պետական սահմանը հատելու թույլատրության միջնորդության նպատակը հունիսի 20-ին «Հայաստանի թավշյա հեղափոխությունն ու դրա արդյունքները» վերնագրով հանրային քննարկումներին մասնակցելը և ելույթ ունենալն է: Հիշեցնեմ, որ Թբիլիսիում ցույցերը սկսվեցին հունիսի 20-ին: Ի դեպ այս միջնորդությունը ներկայացնող Կարապետ Բադալյանը հանդիսանում է Վրաստանում սորոսական փողերով ԶԼՄ հիմնադիր Արսեն Խառատյանի քրոջ ամուսինը: Հիշեցնեմ` երբ ես հայտարարեցի, որ սորոսական Դավիթ Պետրոսյանը ցույցերի օրերին գտնվում է Թբիլիսիում Դավիթը հերքեց այդ ակնհայտ փաստը:

Թե ինչու՞ էր Դավիթ Պետրոսյանը ստում և ինչու՞ են ՀՀ իշխանությունները հատուկ սորոսական մեղադրյալ Դավիթ Պետրոսյանի համար Թբիլիսիում ցույցերի օրերին բացել պետական սահմանը, որպեսզի նա անպայման որպես հեղափոխական այդ օրերին ներկա լինի Թբիլիսում հետևությունները թողնում եմ ձեզ»,–գրել է Նարեկ Մալյանը։