Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը իր թվիթերյան էջում անդրադարձել է Արցախին ԱՄՆ մարդասիրական աջակցության անհրաժեշտությանը:
Մեր խաղալիքները զենքերն էին 1991-94թթ. Ադրբեջանի հետ պատերազմի ընթացքում:
Ականի պայթյունի հետևանքով ես կորցրեցի տեսողությունս 1995-ին: Առ այսօր ականի շատ միջադեպեր խլել են բազմաթիվ կյանքեր ու առողջություն (ներառյալ երեխաների):
1998-ից ԱՄՆ-ը սկսեց տրամադրել մարդասիրական աջակցություն Արցախին (տարեկան շուրջ 2 մլն դոլար): 2000-ականներից սկսած՝ դրա մի զգալի մասն ուղղվել է «Հալո Թրասթ» կազմակերպությանը ականազերծման աշխատանքների համար:
Այն մաքրել է ավելի քան 500 ականադաշտ՝ փրկելով անհամար կյանքեր: Ականազերծման աշխատանքները պետք է շարունակվեն մի քանի տարի ևս:
Այժմ Թրամփի վարչակազմը պատրաստվում է դադարեցնել մարդասիրական աջակցությունն Արցախին:
Կոնգրեսականներ Բրեդ Շերմանը և Թիջեյ Քոքսը, ինչպես նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սկսել են մի արշավ՝ հորդորելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համակարգող Մարկ Գրինին պահպանել աջակցությունն ու ականազերծման ծրագիրը:
Որպես ականից վիրավորված երեխա և արդեն Մարդու իրավունքների պաշտպան՝ ես միանում եմ «Ականազերծված Արցախ» արշավին»: