|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից կոնգրեսմեն Քեթրին Քլարքը ամերիկահայ համայնքին նամակ է հասցեագրել, որում իր աջակցությունն է հայտնում մի համայնքի մի շարք կարևոր քաղաքական ուղղվածություններին. հայտնում է Yerkir.am-ը:
Այդ ուղղվածություններից են՝
- Ոգեկոչել Բաքվի ջարդերի 30-ամյակը
- Պատասխանատվության ենթարկել հանցանքն իրագործողներին
- Աջակցություն Արցախին
- Աջակցություն Ռոյս-Էնգելսի խաղաղ առաջարկություններին
- ԱՄՆ-Արցախ կապերի և ուղևորությունների խոչընդոտներին հակազդում
- Կանխարգելել Թրամփի վարչակազմի կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատումը
- Շարունակել USAID-ի շրջանակում Արցախի ականազերծման աշխատանքները
- ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման դադարեցում
Այս նամակների մեծ մասն ուղարկվել է ի պատասխան ամերիկահայերի նամակների, որոնք ներգրավված են ԱՄՆ Հայ դատի արագ արձագանքման ծրագրում: