Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԱՄՆ-ն անահնգստացած է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, Թուրքիայի կողմից տեղի քրդական ուժերի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունից։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտղության խոսնակ Մորգան Օրթագուսը, հավելելով, որ դա կլինի «միակողմանի և անընդունելի քայլ»։ Տեղեկացնում է ermenihaber-ը:
Ամերիկացի պաշտոնյան նկատել է, որ ԱՄՆ-ի անհանգստության պատճառներից մեկն այն է, որ որ այդ հատվածից ոչ հեռու տեղակայված են ամերիկյան զինված ստորաբաժանումներ։
Օրթագուսը Թուրքիային կոչ է արել ԱՄՆ-ի հետ մշտական կապի մեջ լինել և համատեղ աշխատանքներ իրականացնել։
Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների հարցում թուրք-ամերիկյան անհամաձայնություններին, խոսնակն ասել է.
«Մենք կարծում ենք, որ թուրք-ամերիկյան երխոսությունը միակ միջոցն է սահմանամերձ շրջանում անվտանգությունը ապահովելու համար։ Թուրքիայի կողմից առանց համաձայնության իրականացվելիք ցանկանացած ռազմական միջամտություն կվնասի ընդհանուր շահերին»,- ասել է Օրթագուսը։
Ավելի վաղ Սիրիայում նոր ռազմական գործողության մասին հայտարարություն արել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։