Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին անդրադարձել է վերջին օրերի դիվանագիտական ակտիվ շփումներին եւ այցելություններին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ըստ նրա՝ դրանք չափազանց կարեւոր եւ վճռորոշ էին. «Բոլոր այդ այցելությունների (Իրանի ԱԳ նախարար Զարիֆի այցելությունները Նյու Յորք, Լատինական Ամերիկա եւ Սենեգալ-ԽՄԲ.) ընթացքում, մեզ հաջողվեց հասնել մեր նպատակներին»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն՝ ընդգծելով, որ ոչ պակաս կարեւոր էին նաեւ Իրաքի վարչապետի եւ Օմանի ԱԳ նախարարի այցերն Իրան, որոնք տեղավորվում էին երկկողմ հարաբերությունների տրամաբանության շրջանակում:
Անդրադառնալով հատկապես Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ Բին Ալավիի այցին Թեհրան՝ Մուսավին նշել է, որ նա միջնորդական առաքելություն չի իրականացրել:
«Բնականաբար, այց ընթացքում անդրադարձ է կատարվել տարածշրջանային եւ միջազգային խնդիրներին, այդ թվում՝ լցանավերի ձերբակալման եւ Պարսից ծոցում լարվածության հարցերին, սակայն միջնորդական առքելություն չի իրականացվել»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ջիբրալթարում, Մեծ Բրիտանիայի կողմից իրանական լցանավի ձերբակալումը հակասում է Միջուկային համապարփակ համաձայնագրի դրույթներին, ինչի մասին էլ Իրանը հայտարարել է Վիեննայի նիստի ժամանակ:
Նա նշել է, որ նիստի ընթացքում որեւէ որոշակի պայմանավորվածություն ձեռք չի բերվել. «կառուցողական մթնոլորտում կայացած նիստ էր, որը կոչված էր նպաստելու կողմերին իրենց ստանձնած պարտավորությունների իրականացման համար»,- հստակեցրել է Մուսավին: