կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-21 16:53
Մշակույթ

«Գրանշան 2015»-ն ամփոփել է արդյունքները

«Գրանշան 2015»-ն ամփոփել է արդյունքները

 Հայաստանի ազգային գրապալատը 2008-ից կազմակերպում է «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթը: 2010-ից մրցույթի համակազմակերպիչ է հանդիսանում Մյունխենի տպագրական դիզայներների միությունը:

«Գրանշան 2008» տառատեսակների միջազգային մրցույթն անցկացվել է Երևանում, 2009-ին` առցանց, 2010-ին` Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, 2011-ին` Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում, 2012թ. ` Երևանում, 2013-ին` Հոլանդիայի Ամստերդամ քաղաքում, 2014-ին` Իսպանիայի Բարսելոնա քաղաքում:

2015-ին «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթն անցկացվել է «Տիպո Սանկտ Գալլեն» տառարվեստի միջազգային համաժողովին զուգընթաց` սեպտեմբերի 17-20-ը, շվեյցարական Սանկտ Գալլեն քաղաքում: «Գրանշան 2015» մրցույթի 10 անվանակարգերում ներկայացվել էր 29 երկրների, 103 տառաստեղծների` 119 աշխատանք: Մրցույթն իրականացվել է 10 անվանակարգով` հայկական, չինական, կիրիլյան, հունական, հնդկական, հրեական, արաբական, թաիլանդական, կորեական տեքստային և ազատ ոճի տառատեսակներ: Միջազգային մրցութային հանձնաժողովի համանախագահներն են Մյունխենի տպագրիչների միության նախագահ Բորիս Կոխանը և Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների ստեղծման և պահպանման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանը, հանձնաժողովում ընդգրկված էին մասնագետներ Միացյալ Թագավորությունից, Հոնգ Կոնգից, Հայաստանից, Եգիպտոսից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Թաիլանդից: Մրցույթին մասնակցել են տառաստեղծներ Միացյալ Թագավորությունից, Հայաստանից, Լիբանանից, Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից, Չեխիայից, Իտալիայից, Բուլղարիայից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Թայվանից, Մեխիկոյից:

Մրցույթի գլխավոր մրցանակը` 1000 եվրո, շնորհվել է Բորնա Իզադպանահին /Միացյալ Թագավորություն/ ՝ արաբական «Lida» տառատեսակի համար:
Երեկ ամփոփվել է մրցույթի արդյունքները և կայացել է հայաստանյան մասնակիցների մրցանակների հանձնման արարողությունը: