|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ս-400 զենիթահրթիռային համալիրները կարող են գործի դրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Նման կարծիք ադրբեջանական Minval.az –ի հետ զրույցում հայտնել է ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը:
«Բնական է, որ այդ համակարգերը մեզ օգնության կգան: Սակայն եկեք պարզենք իրավիճակը: Առաջին` մենք ունենք մեր Ս-300 համակարգերը, որոնք ոչնչով պակաս չեն Թուրքիյաի կողմից ձեռք բերված Ս-400-ներից, դրանց միջև մեծ տարբերություն չկա: Պաշտպանությունում այսպես է ընդունված` նախ մի բան են ստեղծում, այնուհետև` փոխում լրակազմը, և ստացվում է այլ մոդել: Իսկ զենքի էությունն անփոփոխ է մնում… Մենք հավատում ենք, որ վաղը, երբ վերսկսվեն ռազմական գործողությունները, թուրքական կողմը կկանգնի Ադրբեջանի թիկունքին, եթե հարկավոր լինի` կկրակի, տեղեկատվություն կփոխանցի: Թուրքական բանակն ավելի ժամանակակից, ավելի տեխնիկական է, քան ադրբեջանականը»,- ասել է փորձագետը: