|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայաստանն այսուհետ կհրաժարվի Օլիմպիական խաղերին սպիտակ քարտերով մասնակցությունից: Այսօր այս մասին ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի ժամանակ նշել է Հրաչյա Ռոստոմյանը: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ անհնար է, որ վարկանիշ չունեցող մարզիկը սպիտակ քարտով գնա Օլիմպիական խաղերին և դառնա մրցանակակիր: Ռոստոմյանն այն տեսակետի կողմնակիցն է, որ ավելի լավ է գնալ Օլիմպիադայի քիչ թվով մարզիկներով, ովքեր հնարավորություններ ունեն պայքարելու և իրականում հավակնում են մրցանակային տեղերի: Ի դեպ, հաջորդ Օլիմպիական խաղերը Տոկիոյում կմեկնարկեն ուղիղ մեկ տարի հետո այս օրը՝ հուլիսի 24-ին: