|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունիսի 2-ի գիշերը մերձմոսկովյան Պուտիլկովո գյուղում ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով անցնող անձը, որին Հայաստանում կալանավորել են հայ իրավապահները, Գրիգոր Օհանյանն է: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ իրավապահ մարմիններում իր աղբյուրներին հղումով։
Նա Մերձմոսկվայի Կրասնոգորի շրջանում գտնվող «Բիր Հաուս» բարի սեփականատերն է, որտեղ ծեծկռտուքի ժամանակ սպանվել է Բելյանկինը:
Ըստ այլ աղբյուրի` Օհանյանը լքել է Ռուսաստանի տարածքը դեպքի հենց հաջորդ օրը։
Բելյանկինը հունիսի 2-ի գիշերը Նովոտուշինի փողոցում գտնվող սրճարանի տարածքում փորձել է բաժանել ծեծկռտուքի մասնակիցների: Արդյունքում` նա սպանվել է, ևս մեկ տղամարդ` վիրավորվել: