Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային անվտանգության գործող ռազմավարությունը փոխելու պատճառները բազմաթիվ են: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Պատճառներից մեկը միջազգային հարաբերություններում տեղի ունեցած ֆունդամենտալ փոփոխություններն են: 2007 թ.-ին, երբ ռազմավարությունը գրվել է, այդ ժամանակ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում նման ճգնաժամ չկար, որը հիմա կա: Մյուսը` ռուս-վրացական պատերազմն է, Իրանի դեմ պատժամիջոցները, ապրիլյան պատերազմը, փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում: 12 տարի է անցել, ուստի անհրաժեշտ է նոր ռազմավարություն ունենալ»,- ասաց Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը նշեց, որ թավշյա հեղափոխությունից հետո հայտարարվել է, որ ՀՀ արտաքին քաղաքական կուրսում փոփոխություններ չեն լինելու և այդ տրամաբանությունն արտահայտված է լինելու ռազմավարությունում:
«Ազգային անվտանգության ռազմավարությունում կարևոր է մեր դիրքորոշումը հարցերի վերաբերյալ, մեր տեսլականը, մեր գործողությունները: Քաղաքական ուղղություններով որոշակի հստակություններ ունենք, բայց անհրաժեշտ է անվտանգության առումով որոշել ռազմավարական ուղղությունները: Բնականաբար, բանակն ու զինված ուժերը մեր ուշադրության կենտրոնում են, կազմելու են անվտանգության հիմնական բաղադրիչը, բայց դրանով չենք սահմանափակվելու: Անհրաժեշտություն կա անվտանգության կոնցեպտը որոշակի չափով ընդլայնելու»,- նշեց Արմեն Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը հայտնեց, որ նոր ռազմավարության մեջ ֆիքսվելու է մեր ժողովրդավար պետություն լինելը: