Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամերիկյան Wall Street Journal օրաթերթի համաձայն` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին ասել է, որ չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և այդ կապակցությամբ երաշխիք է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. հաղորդում է t24.com.tr կայքը:
ԱՄՆ Սենատը կոշտ էր արձագանքել Թուրքիայի` Ռուսաստանից գնված Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարմանը և արագացրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու քայլերը: Սենատորներ Ռիք Սքոթը և Թոդ Յանգը անցյալ շաբաթ Թուրքիային քննադատող և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչ անող օրինագիծ էին ներկայացրել:
Wall Street Journal-ը նշում է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, թե ՆԱՏՕ անդամ մի շարք երկրներ այս շաբաթվա առաջին օրերին պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի նկատմամբ:
Wall Street Journal-ի թղթակիցներ Վիվիեն Սալաման և Յան Թալլին հայտնում են, որ Թրամփը կողմնակից չէ պատժամիջոցներին, մինչդեռ Բոլթոնն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն նշում են, որ դա անհրաժեշտություն է: