|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է հարվածել Սիրիայում ռուսական և իրանական օբյեկտներին: Այդ մասին, իր աղբյուրներին հղումով, գրում է Wall Street Journal-ը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ըստ թերթի` այդ պլանը մշակվել է սիրիական վարչակազմի ռազմական պոտենցիալը ոչնչացնելու համար` միևնույն ժամանակ չկպնելով Բաշար Ասադի քաղաքական մեխանիզմներին, սակայն ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը համոզել է Թրամփին` չգնալ այդ քայլին:
Հիշեցնենք, որ ուրբաթ գիշեր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ուժերը հրթիռակոծել են Սիրիան `ի պատասխան սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակմանը: Բարեբախտաբար, զոհեր չկան: