Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ «Ազատություն» TV-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է՝ ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»:
ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանն այս առնչությամբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ եթե դա հիպերբոլա է, ապա՝ չհաջողված: «Իսկ եթե պարոն Փաշինյանն, իրոք, կարծում է, որ Մարտի 1-ին տանկեր են մտել Երևան և ինչ-որ մարդկանց թրթուրների տակ ճզմել, ապա պարոն Փաշինյանը երևի տանկ տեսած չկա, բայց տեղյակ է երևի, որ թրթուրի տակ ճզմված մարդ չի եղել այդ իրադարձությունների ժամանակ»,- շեշտեց նա: