կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 16:37
Իրավական

Պետությունն իր անունից կայացրած դատավճիռը չի կարող դնել կասկածի տակ. Ալումյան

Պետությունն իր անունից կայացրած դատավճիռը չի կարող դնել կասկածի տակ. Ալումյան

Ըստ օրենքի՝ ռազմական դրությունը բաղկացած է տարբեր կոմպոնենտներից, և դրանցից գոնե մեկը գոյություն չի ունեցել փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ը, այսինքն` փաստացի ռազմական դրություն չկար և չէր կարող լինել այդ պայմաններում. լրագրողների հետ զրույցում պնդեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Մեկ այլ փաստարկ կա, որ նկարագրվում է, թե իբր մարտի 1-ի ցույցը եղել է բացառապես խաղաղ և անզեն, և մենք վկայակոչել ենք տասնյակից ավելի դատական ակտեր, ուժի մեջ մտած դատավճիռներ, որոնցում հստակ գրված է, որ այդ ցույցի այս կամ այն մասնակիցը կատարել է  այս կամ այն բռնի գործողությունը, կիրառել է այս կամ այն զենքը: Կրկնում եմ՝ դրանք ուժի մեջ մտած դատավճիռներ են»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դրանք կասկածի տակ կարող է դնել ցանկացած քաղաքացի, բայց պետությունն իր անունից կայացրած դատավճիռը չի կարող դնել կասկածի տակ, քանի դեռ այդ դատավճիռն  օրինական ուժի մեջ է, իսկ այստեղ քննչական մարմինն է դրել կասկածի տակ՝ նշելով  դրան ուղղակիորեն հակասող փաստարկ:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ  դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագաh, 2008թ. մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: