Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդլայնված կազմով խորհրդակցություն անցկացրեց (Անվտանգության խորհրդի քարտուղար, ուժային կառույցների ղեկավարներ, նախարարներ, վարչական շրջանների ղեկավարներ), որի օրակարգում թեև գյուղատնտեսական տարվա ընթացիկ հարցերն էին, սակայն քննարկումն անցավ առավել լայն օրակարգով:
Նախագահը նշեց, որ քաղաքացիներից տարբեր բնույթի հարցերի շուրջ նամակներ է ստանում, շատերի հետ ուղղակի փողոցում հանդիպում-զրուցում, որի վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ մարմիններում քաղաքացիների հետ աշխատանքը պատշաճ ձևով չի տարվում, կան մեծ թվով հարցեր, որոնք պետք է լուծվեն տեղերում, օպերատիվ, սակայն տարբեր օղակների պաշտոնյաների ակնհայտ վատ աշխատանքի, անարդարացի մոտեցումների արդյունքում, քաղաքացին բավականին վատ դրության մեջ է հայտնվում:
Նախագահը նշեց, որ չի հանդուրժել և չի հանդուրժի անտարբերություն, անպատասխանատվություն, անարդարություն ու անարգանք իր ամենօրյա աշխատանքով բարիք, արժեք ստեղծող մարդկանց նկատմամբ և զգուշացրեց, որպեսզի իրենց գործունեության մեջ նման վարքագիծ ունեցող պաշտոնյաները իրեն առջև դրված խնդիրներին առավել սթափ և լուրջ մոտեցում դրսևորեն, հակառակ դեպքում առավել կոշտ միջոցների կդիմի: