|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների մայր բուհերի միջեւ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ համագործակցությունը Երեւանի պետական համալսարանի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով դրա կարեւորությունն Արցախում բարձրագույն կրթության զարգացման գործում:
Երկրի ղեկավարը կարեւոր է համարել նաեւ ԵՊՀ-ի կողմից իրականացվող հասարակական գործունեությունը եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանն ուղղված աշխատանքը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք: