| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում Ռուսաստանը տնտեսական որոշ կորուստներ կունենա: Այդ կորուստները հաշվարկված են եւ կազմում են մոտ 1 մլրդ դոլար. այսօր կայացած` Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների Ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսեւը։
 
 «Այդ կորուստները գնահատվում են մոտ 1 միլիարդ դոլար, եթե հաշվի առնենք մաքսային տուրքերի զրոյացումը, գազի գնի նվազումը, Հայաստանում կատարվելիք ներդրումները եւ այլն»,-  նշեց բանախոսը:
Բայց այս ամենի փոխարեն, ըստ Գուսեւի, Ռուսաստանը շատ ավելին է ստանում, հատկապես` քաղաքական դիվիդենդների եւ ուժերի զուգորդման տեսանկյունից: Այնպես որ` Մաքսայան միությանը Հայաստանի անդամակցությունը փոխշահավետ է:
Փորձագետի դիտարկմամբ` Հայաստանի համար Մաքսային միությանն անդամակցելը կարեւոր էր նաեւ անվտանգության ապահովման առումով:
Այս կապակցությամբ հայկական կողմից քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, թե հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը եւ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայումը որքան ձեռնտու եւ կարեւոր է Հայաստանի համար, նույնքան էլ պետք է ու կարեւոր է Ռուսաստանի համար: Քաղաքագետը կոչ արեց քաղաքական կոռեկտություն ցուցաբերել այս հարցում, առավել եւս, որ հայ-ռուսական հարաբերությունները փոխշահավետ են: