|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին 1 միլիոն դրամ պետք է վճարի Տիգրան Ավինյանին: Պատճառը կայքում հրապարակված երկու հոդվածներն են՝ «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործում կառավարությունում» եւ «Ավինյանը վախենում է. մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերնագրերով:
Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը խմբագրին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել արատավորող տեղեկությունները: Իսկ գումարային պահանջը դատարանը մասնակի է բավարարել. Ավինյանը ներկայացված հայցով պահանջել էր 2 մլն դրամ՝ որպես պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: