|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գազամատակարարման իր համակարգում տեղի ունեցած վթարի կապակցությամբ Իրանը 14 անգամ կրճատել է բնական գազի մատակարարումը Թուրքիա՝ օրական ոչ ավելի, քան 2 մլն խմ։
Այս մասին նախօրեին հայտնելով` Daily Sabah թերթը պարզաբանել էր, որ, սովորաբար, իրանցիները կապույտ վառելիքով ծածկում են թուրքերի բոլոր կարիքների 16%-ը` նրանց տարեկան մատակարարելով մոտ 10 մլրդ խմ գազ։ Այժմ թուրքական «ԲՈԹԱՍ» ընկերությունը վստահեցնում է, որ կոմպրեսորային կայանները կարող են ստանալ նույն ծավալներով գազ, սակայն կայուն աշխատանքի համար անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում համակարգում։ Թուրքական գազով աշխատող էլեկտրակայաններին վառելիքի մատակարարումը կրճատվել է 40%-ով։