|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում Է ստորագրել հրամանագիր, որը կչեղարկի ներգաղթյալների երեխաների` ծննդյան փաստով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը:
Ըստ CNBC-ի` Թրամփը «ծիծաղելի է» որակել մինչ այդ ընդունված այդ երևույթը` ընդգծելով, որ այն պետք է դադարեցվի: «Մենք աշխարհում միակ երկիրն ենք, ուր մարդը ժամանում Է, երեխա ունենում, եւ այդ երեխան ինքնաբերաբար դառնում Է քաղաքացի՝ համապատասխան բոլոր արտոնություններով: Սա պարզապես ծիծաղելի է և պետք Է դադարեցվի»,- ասել է նա: