|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է հունական դատարանի որոշումը, որը Հռոդոս կղզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցներից մեկին դատապարտել է 5 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ դիվանագիտական առաքելության քարտուղարի վերաբերյալ եռօրյա դատական նիստից հետո կայացված որոշումը ոչ մի կապ չունի օրինականության հայեցակարգի հետ և հակասում է միջազգային իրավունքի նորմերին, բանցի դրանից՝ հունական կողմը կոպտորեն խախտել է նաև հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները։
Գերատեսչությունն ուշադրություն է հրավիրել հունական լրատվամիջոցների կողմից Թուրքիայի գլխավոր հյուպատոսության աշխատակցի ձերբակալությունից հետո ընկած ժամանակահատվածում տարածված կողմնակալ հոդվածների և լուրերի վրա։ «Հունական լրատվամիջոցների այս բոլոր հրապարակումներն ու գնահատականները նպատակ ունեին ստեղծելու իրավիճակի խեղաթյուրված հանրային ընկալում։ Դատախազության մարմինների և Հունաստանի դատարանի կոլեգիայի դիրքորոշումը նույնպես լիովին կողմնակալ էր։ Դեռևս դատարանի որոշման հրապարակումից առաջ հունական մամուլում շրջանառվել է վճռի տեքստը, որը հաստատում է դատավարության բեմականությունը»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Հռոդոսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության քարտուղար Սեբահաթթին Բայրամը կալանավորվել է 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Հունաստանում նավեր լուսանկարելու գործի հետաքննության շրջանակներում։