կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-17 21:48
Աշխարհ

Դիարբեքիրի դատախազությունը քրդական կուսակցության առաջնորդի համար 142 տարի է պահանջել

Դիարբեքիրի դատախազությունը քրդական կուսակցության առաջնորդի համար 142 տարի է պահանջել

Դիարբեքիրի դատախազությունը պահանջել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշին եւ Ֆիգեն Յուքսեքդաղին 142 եւ 83 տարվա ազատազրկման դատապարտել, հայտնում է NTV–ն։

Քաղաքական գործիչներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզելու, իշխանությունների նկատմամբ դժգոհություն հրահրելու մեջ։

2016-ի նոյեմբերի 4-ին Թուրքիայի դատախազության պահանջով ձերբակալվել էին երկրի խորհրդարանի  Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 15 պատգամավորներ, որոնց իշխանությունները մեղադրում են Քրդական բանվորական կուսակցության հետ կապերի մեջ։ Ավելի ուշ 11 պատգամավորի, այդ թվում՝ Դեմիրթաշին եւ Յուքսեքդաղին կալանավորել էին։