Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Սույն թվականի հունիսի 21-23-ը ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցավ Եվրոպայի Երիտասարդ Ընկերվարականների (Young European Socialists) Բյուրոյի Ժողովը: ՀՅԴ երիտասարդներից ժողովին մասնակցում էր Անահիտ Հակոբյանը (Ֆրանսիա):
Ժողովին մասնակցում էին ավելի քան 40 երիտասարդ ընկերվարականներ Եվրոպայի տարբեր երկրներից՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Ֆինլանդիա, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Խորվաթիա, Կիպրոս և այլն:
Նշենք, որ Բյուրոյի ժողովը տեղի է ունենում տարին երկու անգամ, որտեղ կազմակերպության նախագահությունը և վարչությունը ներկայացնում են իրենց կատարած գործունեության հաշվետվությունը, ճշտում կազմակերպության քաղաքական ուղղությունը և ընդունում բանաձևեր:
Այս ժողովն առաջինն էր Եվրոխորհրդարանի ընտրություններից հետո։
ԵԵԸ քարտուղարության համար սա նաեւ առաջին ժողովն էր մինչեւ իր ընտրվելը։ Առիթ եղավ ներկայացնելու կատարած աշխատանքները, մասնավորապես` եվրոպական ընտրությունների ժամանակ։ Որոշվեց կազմակերպության քարոզչության ուղղությունը Եվրախորհրդարանի նորընտրյալ պատգամավորների նկատմամբ:
Ժողովի պաշտոնական օրակարգից դուրս ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը բազմաթիվ երկկողմ հանդիպումներ ունեցավ մասնակից պատվիրակությունների հետ ՀՅԴ Երիտասարդականի և նրանց միջև համագործակցության խորացման վերաբերյալ։
ՀՅԴ Երիտասարդականը Եվրոպայի երիտասարդ ընկերվարականներ կազմակերպության լիիրավ անդամ է։
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ
28 Հունիս, 2019 թ.