|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Փետրվարի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Կողմերն անդրադարձ են կատարել ս.թ. փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պաշտպանության բանակի դիրքերի վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված հարձակման փորձին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։
Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ նշված միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է 1994 թ. և 1995 թ. համաձայնագրերով սահմանված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնման և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեծման շուրջ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների պրակտիկ իրագործման անհրաժեշտությունը։