|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Ռուսական «Лента.ру» պարբերականը հոդված է հրապարակել, որը վիրավորել է ադրբեջանցի կանանց արժանապատվությունը։ Այդ մասին գրում է Haqqin.az-ը:
Հոդվածը հրապարակվել է պարբերականի մի նախագծի շրջանակում, որը նվիրված է ԱՊՀ երկրներում սոցիալական փոխհարաբերությունների համակարգին և սոցիալական դասավորությանը: Այն հրապարակվել է երեկ և առաջացրել ադրբեջանական հասարակության վրդովմունքը:
Դրանում մասնավորապես ասվում էր, որ, չնայած ադրբեջանական հասարակության ավանդական, պահպանողական կարգերին, նկատվում է բարքերի սանձարձակություն, իսկ շատ ապահովված կանայք ամունությունից հետո երիտասարդ սիրեկաններ են ունենում:
Haqqin.az-ին հայտնի է դարձել, որ հոդվածը հեռացվել է դիվանագետների աշխատանքի շնորհիվ: