|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրաքի փոխվարչապետ Սալեհ ալ Մութլաքը Անբար նահանգում հարձակման է ենթարկվել ցուցարարների կողմից: Նա դեկտեմբերի 30-ին ժամանել էր հակակառավարական հանրահավաքին մասնակցելու եւ ելույթով հանդես գալու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Երբ նա սկսել է խոսել, ցուցարարները բղավել են «դավաճան» եւ սկսել են նրա վրա նետել քարեր, շշեր եւ կոշիկներ: Թիկնապահները փոխվարչապետին փորձել են հեռացնել ամբիոնից, սակայն ցուցարարներին հաջողվել է հասնել փոխվարչապետին, պատռել հագուստն ու հարվածել դեմքին:
Սուննի բարձրաստիճան պետական պաշտոնյայի թիկնապահները կրակ են բացել՝ բարկացած ցուցարարներին ցրելու համար: Արդյունքում 2 մարդ է վիրավորվել:
Սուննիները ցույց են արել՝ բողոքելով շիական ղեկավարության՝ իրենց դեմ վարվող հալածական քաղաքականության դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ համարել վերջերս Իրաքի իշխանությունների կողմից ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ընդունված օրինագիծը, որն, ըստ նրանց, ուղղված է սուննիների դեմ: