|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր` մինչ աշխատանքային օրվա սկիզբը, պատասխանելով լրագրողների այն հարցին`ինչպե՞ս է մեկնաբանում ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի`ինքն իրեն դատարանի նախագահ հռչակելու փաստը, ասաց.
«Դե, ես աշխատանքի եմ գնում, ինչպես տեսնում եք: Ինչ-որ հայտարարություններ, եթե անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կհանդիպեմ: Այս պահին ոչինչ չունեմ ասելու»,- եզրափակեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նորընտիր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն երեկ իր հանդիսավոր երդման ժամանակ ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ` միաժամանակ հայտարարելով, որ Սահմանադրական դատարանում կա միայն 2 դատավոր: