Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` շնորհակալություն հայտնելով իրեն ուղղված շնորհավորանքների համար:
«Սիրելի՛ հայրենակիցներ
Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում ժողովրդի վստահության բարձր քվեին արժանանալու առթիվ ստացել եմ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ, նամակներ, հեռախոսազանգեր: Խոստովանեմ, որ յուրաքանչյուրիդ բարեմաղթանքները յուրովի ջերմություն են փոխանցել ինձ, որոնք նաև պարտավորեցնող են: Ուզում եմ հավաստիացնել, որ կլինեմ յուրաքանչյուր արցախցու նախագահը և կանեմ առավելագույնը բոլոր ընտրողների ու ողջ հայության հույսերն արդարացնելու համար: Անկասկած, դրան ի զորու ենք լինելու հասնել հավաքական ջանքերով ու պատասխանատվությամբ՝ յուրաքանչյուրն իր կարողությունների չափով: Այնպես որ ձեզնից յուրաքանչյուրից, որպես հավաքական ներուժի անբաժանելի մասնիկներից, ես ինքս էլ ակնկալիքներ ունեմ՝ պատմության երթում արձանագրելու այնպիսի հավաքական հաջողություններ, որոնց մասին չենք էլ երազել:
Միաժամանակ հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց նամակներին կամ հեռախոսազանգերին ժամանակի սղության պատճառով ի վիճակի չեղա պատասխանելու: Երախտագիտության ու պարտավորվածության խոսքս ուղղում եմ ամեն մեկիդ: Առո՛ղջ եղեք»,- ասվում է ուղերձում: