Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չկա ըտենց բյուջե, որ 100 տոկոսով հրաշք կլինի, հրաշք չի լինի հաստատ, եւ քանի որ ծրագրային ա էկող տարվա բյուջեն, ինքը կարա եւ առավելություններ, եւ վտանգներ ունենա: Ճշմարտության չափանիշը պրակտիկան ա, պիտի ապրենք՝ տեսնենք ով է ճիշտ»,- երեկ «ՀՐԱՊԱՐԱԿ»-ի հետ զրույցում բյուջե-2014-ի համար «դոշ է տվել» հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, ի պատասխան դիտարկման, թե անցնող շաբաթ խորհրդարանում ակտիվորեն քննարկվեց եւ ընդդիմադիր պատգամավորների կողմից խիստ քննադատության արժանացավ 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Պատգամավորի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք Ձեր ընթերցմանը:
- Չե՞ք կարծում, որ աշխարհում բոլորովին այլ ստանդարտներ են գործում, օրինակ՝ միջին եվրոպացու աշխատավարձը 1000 դոլարից ավելի է, մեզ մոտ եկող տարի աշխատավարձի բարձրացում է նախատեսվում հուլիսի 1-ից:
- Հա, ի՞նչ ա եղել, տարբեր երկրներում տարբեր ժամանակներ են կիրառվել, հետո քեզ չի՞ թվում, որ դու ինձ արդեն շատ հարցեր տվեցիր, եթե մենք շատ փող ունենայինք մեր բյուջեում, էսքան շատ ժուռնալիստ չէինք ունենա, բավարարվա՞ծ ես, որովհետեւ կարգին աշխատավարձ կստանայիք, ժուռնալիստ չէիք դառնա:
- Այսինքն՝ ի՞նչ եք ուզում ասել, պարզ ասեք:
- Դու կասկածում ես, որ եթե մեր բյուջեն լիներ 50 մլրդ, մենք էսքան շատ ժուռնալիստ կունենայի՞նք, սաղս լավ կապրեինք, դուք էլ ինչի՞ էիք պետք գալու: Մեր երկիրը երկրաշարժ, պատերազմ, սովետական, կոմունիստական գաղափարախոսությունից հրաժարվել՝ պետություն ա դառել, ու բոլոր ֆակտորներն ազդել են էս ժողովրդի թե հոգեբանության, թե տնտեսության վրա: Մենք էսօր որպես պատգամավորներ շատ լավ հասկանում ենք, որ եթե կարողանայինք բյուջեն ավելի մեծացնելու, կանեինք:
- Իսկ ինչո՞ւ է, որ երկրի բյուջեն հնարավոր չէ ավելացնել, բայց երկրում հաշված մարդկանց բյուջեի աճի դեմն առնել չի լինում:
- Ես էլ եմ անհատ, ես էլ սեփականություն ունեմ, ճիշտ ա՝ ես իմ սեփականությամբ չեմ զբաղվում, բայց դրսում ահագին գործեր ենք անում, բան ենք անում, հիմա, եթե ես էսօր մի հատ լավ կաստյում հագա, ուրեմն բյուջեն պիտի կաստյումի չափով ավելացնե՞մ, ըտենց չի: Աշխարհում ամենաքիչ հարուստները մեզ մոտ են, էդ ո՞նց եք ասում շատ են:
- богатые тоже плачут («Հարուստները նույնպես լացում են»). մեզ մոտ այս սերիալը երբեք չի ավարտվում:
- Քո կարծիքով, ես հարո՞ւստ եմ: Եթե 2 միլիոն դոլար վարկի պարտք ունեմ, ե՞ս եմ հարուստ, թե՞ դուք: Ես դա վերցրել եմ ստադիոնը սարքելու համար: Դուք չե՞ք գալիս - ուրախանում ըտեղ: Կարայի չսարքեի, չէ՞:
- Բայց չէիք կարող քանդել:
- Դա իմ սեփականությունն է, սարքել եմ ժողովրդի համար: Իսկ դուք էդքան մի չարացեք, ասում եք՝ հարուստ եք, բայց ես իմ չափերի մեջ եմ ապրում: Դու հարցրու նրանց, ովքեր էդ քո ասած… Հա, իմիջիայլոց, դու ուրիշի մասին ինձնից ինչի՞ ես հարցնում: Էդ բյուջեն ով տանում ա, դուք իրանց հետ խոսեք, իմ բերանով, իմ լեզվով ուզում եք ինչ-որ մեկին վնա՞ս տաք, ձեր դուխը չի՞ հերիք անում էն մարդկանց հետ խոսաս, ովքեր կառուցում են էդ բյուջեն:
- Ովքե՞ր են կառուցում:
- Ուրեմն, էդ բյուջեն լավ ա կառուցված, թե էդ բյուջեն ոնց ա օգտագործվում, դու դրա մասին խոսա, դրանց գտի, համենայնդեպս, բյուջեն ես չեմ օգտագործում: Բայց խոստանում եմ՝ ամեն ինչ կանեմ, որ դուք վերանաք որպես լրագրող, ամեն ինչ կանեմ, որ երկրում ամեն ինչ լավ լինի:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում