կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-19 14:30
Արցախ

Զորավարժություն` մարտական հրաձգությամբ

Զորավարժություն` մարտական հրաձգությամբ

ԼՂՀ բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հետ երեկ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ. հայտնում է ԼՂՀ ՊԲ կայքը:

 

«Ուժեղացված գումարտակի պաշտպանության անցնելը սպառնալից ժամանակաշրջանում: Պաշտպանողական մարտի վարումը և մխրճված հակառակորդի ջախջախումը մոտեցած ռեզերվների հետ համատեղ» թեմայով անցկացված զորախաղերի եզրափակիչ փուլին հետևում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

 

Հերթական քառափուլ զորավարժության ընթացքում տարբեր օղակների հրամանատարներին ինքնուրույն որոշումներ կայացնելու, մարտական խնդիրների կատարման ընթացքում անձնակազմի առավելագույնս ներդաշնակ գործողությունների հասնելու հնարավորություն է տրվել:

 

Զորավարժության ընթացքում անձնակազմը արձանագրել է լավ արդյունքներ, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտպանության բանակի զորամասերն ունակ են բարձր մակարդակով կատարել իրենց առջև դրվող  ցանկացած մարտական խնդիր, ինչն էլ, իր հերթին, հավանական մարտական գործողություններում հաղթելու կարևորագույն գրավական է: