Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան գաղութային տերություն է, որը գործադրում է բոլոր ջանքերը Պարսից ծոցի տարածաշրջանում իր գաղութային ժառանգությունը վերակենդանացնելու համար: Այս մասին RT Arabic-ին տված հարցազրույցում ասել է սաուդցի քաղաքագետ Ահմեդ ալ Քուբիբանան:
Նրա խոսքով՝ Քաթարում տեղակայված թուրքական ռազմաբազան «բաժանել է» տարածաշրջանը և տարաձայնություններ մտցրել իսլամական աշխարհում:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աջլան ալ Աջլանը կոչ էր արել «բոյկոտել թուրքական ամեն ինչ՝ լինի ներմուծում, ներդրումներ, թե՝ զբոսաշրջություն»՝ պատասխանատվություն դնելով սաուդցի յուրաքանչյուր թրեյդերի և սպառողի վրա: Պաշտոնյան նախազգուշացնում է թուրքական ձեռնարկությունների հետ համագործակցության վերաբերյալ՝ վկայակոչելով այն փաստը, որ Անկարայում կառավարությունը թշնամաբար է տրամադրված Սաուդյան Արաբիայի ղեկավարության և նրա հպատակների նկատմամբ:
Հոկտեմբերի 8-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի և Եգիպտոսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները հաստատել են «Բարեկամության կամուրջ-2020» համատեղ զորավարժությունների ծրագիրը, որն անցկացվելու է Սև ծովում:
«Նովոռոսիյսկում Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Ռուսաստանի ռազմածովային ուժերի պատվիրակությունները եռօրյա համաժողով են անցկացրել «Բարեկամության կամուրջ-2020» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և գծագրման վերաբերյալ», - ասել է Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունը:
Ահա, թե ինչ է մտածում այս մասին եգիպտացի գեներալ Գամալ Մազլումը, որը հիշեցրել է, որ «եգիպտական ուժերը ռուս գործընկերների հետ առաջին անգամ են մասնակցում ծովային զորավարժությունների»։ «Ծովային մանևրները՝ կախված, թե երբ և որտեղ են իրականացվում, ազդանշան են տարածաշրջանի և միջազգային հանրության համար։ Դրանք կարող են դիտվել նաև որպես պատասխան տարածաշրջանը, հատկապես՝ Արևելյան Միջերկրական ծովն ապակայունացնելու՝ որոշ տերությունների փորձերին: Ռազմածովային զորավարժությունները ցույց են տալիս տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը», – նշել է Մազլումը։