կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-29 17:23
Տարածաշրջան

Թուրքիայի Արդարադատության նախարարը քննադատել հայկական եկեղեցու վրա հարձակումը

Թուրքիայի Արդարադատության նախարարը քննադատել հայկական եկեղեցու վրա հարձակումը

Թուրքիայի Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը քննադատել է մայիսի 23-ին Ստամբուլի Սկյուտար (Ուսքյուդար) թաղամասի Քուզգունջուք շրջանում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակումը։

«Դատապարտում եմ Քուզգունջուքի հայկական եկեղեցու վրա հարձակումը։ Ուրիշների հոգևոր արժեքների հանդեպ հարգանքը մեր ամենակարևոր արժեքներից է։ Իրավական պետության մեջ նման գործողությունները երբեք ընդունելի չեն լինի», - թվիթերյան իր էջում գրում է Գյուլը։

Հիշեցնենք, որ անհայտ անձը հարձակվել էր եկեղեցու վրա՝ պոկելով խաչը։ Տեսանյութը տարածվել էր մայիսի 26-ին, որից հետո պարզ դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 23-ին։ Ստամբուլի Անատոլիական հանրապետական դատախազությունը գործ է հարուցել միջադեպի կապակցությամբ, իսկ կասկածյալ ձերբակալվել է։