կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-13 22:18
Քաղաքական

Եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա պետք է դատվեմ. Նիկոլ Փաշինյան

Եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա պետք է դատվեմ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իշխանությունների հասցեին հնչած մեղադրանքներին, մասնավորապես՝ «օտար ուժերի հետ դավադրության մեջ մտած լինելու» մասին հայտարարություններին։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին հեռավոր գյուղում իր տանը հեռուստացույցի առաջ նստած լսում է, որ այս իշխանությունը դավադրության մեջ է օտար ուժերի հետ, որպեսզի ինչ-որ բան անեն: Նա այդ լուրն ի գիտություն է ընդունում, բայց քաղաքացին ինչպե՞ս պետք է եզրակացնի՝ այդ հայտարարությունը ճի՞շտ է ի վերջո, թե՞ սխալ: Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև, եթե իսկապես դա այդպես է, ես օրինակ, եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա պետք է դատվեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի` եթե դա այդպես է, ապա այդ կառավարությունը և վարչապետը իրավունք չունեն մեկ վայրկյան անգամ մնալ պետական դրոշի ներքո:

«Սակայն մարդն այդպես էլ չի իմանում՝ դա ճի՞շտ էր, թե՞ սուտ: Մարդը ինչպես իմանա, թե դա ճիշտ էր, թե սուտ»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ասել է, որ փորձեր եղել են՝ նման հայտարարություն անողներին դատի տալու, սակայն այս դեպքերում նրանք ասում են` «ճնշում եք խոսքի ազատությունը», «քաղաքական հակառակորդներին հետապնդում եք», «այս էր ձեր սիրո և համերաշխության հեղափոխությունը» և այլն:

«Սա համակարգային խնդիր է»,- ընդգծել է Փաշինյանը: