|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականը հրապարակել է 2018-ի ժողովրդավարության ինդեքսը: Ինդեքսը ցույց է տվել, որ նախորդ տարվա ընթացքում ժողովրդավարությունն ամենաշատ հետընթացն ապրել է Եվրոպայում:
«Ժողովրդավարության ինդեքս 2018. ե՞ս էլ» վերնագրով զեկույցը քննության է առել ժողովրդավարության վիճակը 167 երկրում:
Խնդրո առարկա բնագավառում ամենաշատ հետընթաց գրանցած երկրների ցուցակում է հայտնվել Թուրքիան, որը միանգամից 10 հորիզոնականով նահանջել է և 100-րդ տեղից հանգրվանել 110-րդում:
Ըստ Ermenihaber-ի` Թուրքիային վերաբերող հատվածում շեշտվել է, որ 2018-ին այդ երկրում տեղի ունեցած համապետական ընտրություններն անցել են արտակարգ դրության պայմաններում և մեծ մասամբ անարդար եղել:
Եվրոպայում Թուրքիային ժողովրդավարության անկման տեմպով հաջորդում է Ռուսաստանը: Այս երկիրը կորցրել է 9 հորիզոնական:
Ըստ առկա ցուցանիշների՝ ամենաժողովրդավարական երկիրը Նորվեգիան է: