|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Հունաստանի և Թուրքիայի միջև նոր լարվածություն է առաջանում: Այս անգամ այն կապված է թուրքական զբոսանավերի` հունապատկան Կոս, Լեսբոս, Կրետե և Քիոս կղզիներ զբոսաշրջային շրջահայություններ կատարելու հետ. հաղորդում է haberturk.com կայքը:
Հունաստանը թուրքական 3 նավ տուգանել է 5 հազար եվրոյով` հայտարարելով, որ դրանք «հունական կղզիներն են գովազդել այնտեղ ուղևորներ տեղափոխելու կամ, այլ կերպ ասած, առևտրային գործունեություն ծավալելու համար»:
Թուրքական որոշ նավեր հրաժարվել են տուգանք վճարել: Ի պատասխան հույները չեն թույլատրել դուրս գալ նավահանգստից: